Վրաստանի հանրային հեռուստատեսության տեղեկատվական բաժնի ղեկավար է նշանակվել քաղաքագետ Գիորգի Գվիմրաձեն:
«Մոամբեի» (Լրաբեր) նոր ղեկավարին աշխատակազմի հետ ծանոթացրեց Վրաստանի հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Գիորգի Բարաթաշվիլին:
Գիորգի Գվիմրաձեն Վրաստանի հանրային հեռուստատեսությունում աշխատում է արդեն մեկ ու կես տարի: Նա համարվում է նոր ռազմավարության և միացյալ խմբագրության նախագծի համահեղինակ: Գվիմրաձեն հաղորդել է Jnews–ի թղթակցին, որ նրա համար բավականին լուրջ մարտահրավեր է՝ միակ հասարակական հեռուստատեսության ղեկավար լինելը:
«Մի կողմից լինել հեռուստատեսության ղեկավար հեռարձակման համար այդքան կարևոր ժամանակահատվածում, և իհարկե անձնական առումով, քիչ կարևոր չի նաև որոշակի չափով ասպարեզը փոխելու մարտահրավերը: Հեռուստատեսության նոր ռազմավարությունը արդեն պատրաստ է, և հենց այս ռազմավարությամբ որոշվեց ինտեգրել ամբողջ հասարակական հեռուստատեսության տեղեկատվական բաժնի աշխատանքը, ինչը ըստ էության համարվում է արմատական փոփոխություն տեղեկատվական բաժնի աշխատանքի մեջ»,- ասում է Գվիմրաձեն:
Նա նաև ավելացրեց, որ պլանավորվում է որոշ նորամուծություններ հեռուստատեսության հետ կապված ազգային փոքրամասնությունների լեզուներով, «մասամբ այն կապված է թվային հեռարձակման և տեխնիկական հարցերի հետ, բայց հիմա ես չեմ կարող ամեն ինչ մանրամասն ներկայացնել»,- ասել է Գիորգի Գվիմրաձեն:
Էդիտա Բադասյան