Մեկ վայրում երեք հուգուց ավել մարդու գտնվելու սահմանափակումը հանվել է, սակայն ուժի մեջ է մնում ավելի քան տասը մարդու հավաքելու արգելքը:
Այսօրվանից հանվել է կորոնավիրուսի կանխարգելման համար երեք հոգու հավաքի սահմանափակումը, բայց ավելի քան տասը մարդու մեկ վայրում գտնվելու արգելքը մնում է ուժի մեջ:
Ինչպես բացատրում են Վրաստանի կառավարության աշխատակազմից, տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը մնում է ուժի մեջ: Մասնավորապես, արգելվում է ավելի քան երեք մարդ (ներառյալ վարորդին) փոխադրել մեքենայով:
«Հայտնի է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ այսօրվանից կբացվեն գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, իսկ սահմանափակումը մեկ վայրում երեք հոգուց ավել մարդկանց հավաքը՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Այստեղ մենք բացատրում ենք, որ չնայած երեք անձանց հավաքի սահմանափակման վերացմանը, ավելի քան տասը մարդկանց հավաքի արգելքը մնում է ուժի մեջ:
Նախկինի պես, դեռևս գործում են սահմանափակումները տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ, մասնավորապես, արգելվում է մեքենայում
երեք հոգուց ավել մարդու (ներառյալ վարորդի) տեղափոխումը: Ուղևորները պետք է հետևի նստատեղին նստեն», – ասվում է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: