Սարգիս Հակոբյանի սպանության մասնակցության մեջ մեղադրյալների ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին ստիպել են ցուցմունք տալ սպառնալիքներով և խոշտանգումներով:
2015 թվականի հուլիսի 29-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալեցին երեք երիտասարդ անձանց սպանության մեջ մասնակցության մեղադրանքով: Սպանությունը տեղի էր ունեցել Արագվա-Ախալքալաք ճանապարհի վրա: Նրանք մեղադրվում են սպանությունը թաքցնելու մեջ: Բոլոր ձերբակալվածները` Արթուր Իգիթյանը, Արմեն Կարապետյանը և Արմեն Նալբանդյանը` Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչներ են:
Երիտասարդների ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին խոշտանգումների են ենթարկել, մինչև որ չեն ստացել իրենց հարկավոր ցուցմունքները:
Արթուր Իգիթյանի մայրը` Էթեր Իգիթյանը ասում է, որ իր որդուն ձերբակալել են հուլիսի 28-ին Նինոծմինդայի մաքսատանը, երբ նա կնոջն էր տանում Աշոցքի հիվանդանոց հետազոտության, սակայն փաստաթղթերում գրված է, որ ձերբակալել են հուլիսի 29-ին:
«Ամբողջ 14 ժամ մենք տեղյակ չէինք, թե ուր է մեր որդին: Մինչ Ախալցիխե մեկ ժամվա ճանապարհ է, ուր է եղել իմ որդին ամբողջ ընթացքում, ինչու են նրանք ձևակերպել, թե ձերբակալել են հուլիսի 29-ին:
14 ժամ իմ որդուն տանջել են: Ես նրան մոտիկից չեմ տեսել, բայց փաստաբանն ասաց, որ նրանց տանջել են: Միթե կարելի է նրանց այդպես տանջել ութ հոգով, մյուս ձերբակալվածի հագուստն են այրել: Եթե սպառնան և տանջեն, ամբողջ մեղադրանքը կվերցնես քեզ վրա: Նրանք անմեղ են, նրանք ոչ մի կապ չունեն այդ սպանության հետ»,- ասում է մեղադրյալի հայրը Ժորա Իգիթյանը:
Կարապետյան Արմենի հայրը` Կարապետյան Ժորժիկը ասում է, որ իր որդու աչքերը 3-4 օր չէին բացվում, խոշտանգումների պատճառով:
«Նրանք այդ օրը մեր տանը նարդի էին խաղում, Տերյանական օրն էր, ոչխար էինք մորթել և բոլորը մեր տանն էին, այստեղ: Ամբողջ գյուղը կարող է վկայել: Նրանք 21:00-ին ձերբակալեցին իմ որդուն և միայն հաջորդ օրվա ժամը հինգին հասցրեցին Ախալցիխե: Նրանք իրենց վրա չվերցրեցին մեղադրանքը, քանի որ իրենք չեն արել», – ասում է հայրը` Կարապետյան Ժորժիկը:
Ձերբակալվածների փաստաբանի խոսքով, ուժի գործադրման փաստի հիման վրա բացվել է քրեական գործ 333-րդ հոդվածի համաձայն: Հետաքննությունը անցկացվում է Սամցխե-Ջավախքի երկրամասային դատախազությունում:
Պարզելու համար ՆԳՆ-ի և Դատախազության դիրքորոշումը ծնողների հետևյալ բողոքների նկատմամբ, մենք դիմեցինք ՆԳՆ, Երկրամասային դատախազություն և Վրաստանի Գլխավոր դատախազություն, սակայն ոչ մի տեղ չմեկնաբանեցին հետևյալ փաստը, վերահասցեագրելով մի ատյանից մյուսը:
sknews.ge-ին տրված հարցազրույցին կասկածյալների փաստաբանը` Մայզեր Բաբլուանին ասել է, որ երեքն էլ ցանկանում են հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից և Հայաստանից խնդրում են քաղաքական ապաստարան: Օգոստոսի տասին Մայզեր Բաբլուանին դիմեց հետևյալ խնդրանքով Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Ծնողները տեղյակ չեն իրենց զավակների այդպիսի որոշման մասին:
Սպանության հետազոտության մեջ, փաստերից մեկը, որը դատախազությունը ներկայացնում է որպես մասնակցության ապացույց, այն է, որ մարդասպանը զանգել է սպանվածին այն համարից, որը գնված էր հանցագործության համար ձերբակալված կասկածյալներից մեկի կողմից: Այս փաստը ծնողները մեկնաբանում են հետևյալ կերպ:
«Մեկը նրանց խնդրել է, նրանք էլ գնել են քարտը: Որտեղից կարող էին նրանք իմանալ, թե ինչին է պետք այդ մարդուն հեռախոսի քարտը, ուղղակի նրանց խնդրել են, նրանք էլ գնել»,- ասում է Կարապետյանի մայրը` Կարապետյան Լյուդմիլան:
Երեքի ծնողներն էլ վստահ են իրենց զավակների անմեղության մեջ, և սպասում են, որ նրանց շուտով ազատ կարձակեն:
Հաջորդ դատական գործընթացը նշանակված է հոկտեմբերի երկուսին: Սա կլինի երրորդ դատավարությունը հանցագործությունը թաքցնելու գործով: Կդրվի արդյոք վերջակետ այս գործին կիմանանք մեկ օրից:
Շուշան Շիրինյան