Ախալքալաքի լողավազանում ջեռուցման համակարգի մարտկոցները (ռադիատորները) կփոխարինվեն նորերով, քանի որ խոնավության պատճառով հները ժանգոտվել են:
2019 թվականի բյուջեի փոփոխությունների համաձայն, Ախալքալաքի լողավազանում ջեռուցման համակարգի ռադիատորները փոխելու համար հատկացվել էր 4975 լարի:
Ըստ լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանի՝ կփոխվեն միայն ջեռուցման մարտկոցները, ուրիշ վերանորոգում նախատեսված չէ:
Ինչպես հավաստիացնում են լողավազանի այցելուները՝ այնտեղ ռադիատորները ժանգոտել են և դեղնել:
Լողավազանի այցելուներից մեկի խոսքով. «Կայունություն չկա, ոմանք մի քանի անգամ գալիս են, հետո կորցնում են հետաքրքրությունը և այլևս չեն գալիս: Դա կախված է սեզոնից, երբեմն շատ այցելուներ կան, երբեմն էլ՝ շատ քիչ», – ասում է լողավազանի այցելուն:
Քաղաքի միակ լողավազանը գործում է 2012 թվականից առ այսօր: Լողավազան հաճախել հնարավոր է 7 տարեկանից, մեծահասակների համար ամսական վճարը 40 լարի է, իսկ երեխաների համար՝ 10-20 լարի:
Բրատիսլավ Իգիթխանյան