Այսօր, նոյեմբերի 22-ին Ախալցխայի վարչական շենքի մոտ աղմուկ է բարձրացել։ «Եվրոպական Վրաստան» և «Վրացական երազանք»-ի անդամները բախվել են միմյանց։ Ընդդիմությունը ցանկացել է խորհրդանշական կողպեք դնել շենքի վրա:
Ընդդիմության ներկայացուցիչներին «Վրացական երազանքի» անդամները շենքի մուտքի մոտ արգելել են կողպեք դնել։
«Նրանք ուզում են շրջափակել մեր վարչական շենքը, բայց մենք ոչ մեկին դա անել թույլ չենք տա: Նրանք ցանկանում էին ներխուժել պարտիզանների նման, սակայն չեն արժանանա նման քայլի»,- ասել է «Վրացական երազանք»-ի, Ախալցխայի շրջանային կազմակերպության գործադիր քարտուղար Գիորգի Գվարամաձեն։
Սակայն ընդդիմությանը հաջողվել է կողպեք դնել, սակայն շենքի դարպասի վրա։
Նմանատիպ բողոքի ակցիաներ են իրականացվում ամբողջ Վրաստանում: