Ախալքալաքի Բավրա ու Խուլգումո գյուղերի միջև ընկած կիրճում գտնվող Ախալքալաքի Ճգնավոր, Վանք կամ Ծաղկավանք կոչվող սրտբատեղում ավիրությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ «Հալածանք» հոդվածով:
Վանքում ավիրությունների առնչությամբ հետաքննությունը կատարվում է 156 հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն, ինչը ենթադրում է՝ «Հալածանք, որը իրականացվում է բռնության կամ բռնության սպառնալիքի ճանապարհով»:
Նոյեմբերի 3-ի երեկոյան, ժամը 19:00-ի սահմանում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչ վիճակում է վանքը։ Նաիրը տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։
Այս տարվա ընթացքում սա սրբատեղիի սրբապղծման արդեն երկրորդ դեպքն է: Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։