Ի հիշատակ 2021 թվականի ապրիլի 7-ի ողբերգական զոհերի՝ Աբխազիայի տարածքում բնակվող Վրաստանի քաղաքացիների, 2021 թվականի ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Երկրի ամբողջ տարածքում ապրիլի 10-ի՝ ժամը 00:00-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 11-ի 00:00-ն իջեցված կլինեն Վրաստանի պետական դրոշները:
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: