Մարտի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8 118 մարդ, մահացել է 32 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 623 672, այստեղից ապաքինվել է 1 547 531 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 338:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 680 փորձարկում, այդ թվում 16 416-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 3 264-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 15.41% է, վերջին 14 օրվանը՝ 21.6%, վերջին 7 օրվանը՝ 17.64%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 825 035 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 034 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: