Վրաստանի հյուրանոցներում ապրելու արժեքը վերջին մեկ տարում բարձրացել է 3,3%-ով։ Այս մասին հայտնում է PMCG ընկերությունը։2023 թվականի հուլիսի համեմատ 3, 4 և 5 աստղանի հյուրանոցներում գներն աճել են 2.9%-ով, իսկ ընտանեկան տիպի հյուրատներում՝ 5.6%-ով։
Հուլիսին հանրապետությունում հինգաստղանի հյուրանոցում համարի միջին արժեքը կազմել է 589 լարի (մոտ 220 դոլար): Երեք աստղանի հյուրանոցում կազմել է 178 լարի (65 դոլար), իսկ չորս աստղանիում՝ 272 լարի (100 դոլար):
Ընտանեկան տիպի հյուրատներում գիշերակացն օրական արժեցել է միջինը 114 լարի (42 դոլար):
Ամսական կտրվածքով, 2024 թվականի հունիսի համեմատ, Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսն աճել է 3,6%-ով։ Ընտանեկան հյուրատների դեպքում արձանագրվել է 0.7% նվազում։ Երեք, չորս և հինգ աստղանի հյուրանոցների համար գնաճը կազմել է 3,7%։
2022 թվականի ամռանը Վրաստանի հյուրանոցներում գներն աճել են երկնիշ թվով։ Պատճառը մի քանի գործոն է․ համաճարակից հետո միջազգային զբոսաշրջության վերականգնումը, Ռուսաստանի սկսած պատերազմի ֆոնին միգրանտների հոսքը և հյուրանոցային ծառայությունների համար ապրանքների թանկացումը։ Այդ ժամանակից ի վեր տեղաբաշխման արժեքը մնացել է մոտավորապես նույն մակարդակին։