Հոկտեմբերի 30-ից 31-ը Ախալքալաքում կարելի էր տեսնել երեխաների, որոնք, ներկված դեմքերով և տարօրինակ հագուստներով շրջում էին տնետուն և քաղցրավենիք խնդրում: Այսպիսով, նոր արտասահմանյան «սարսափ» տոնը` «Halloween»-ը, մտնում է ախալքալաքցիների կյանք:
Հեռավոր ամերիկյան «Halloween» տոնի մասին հայտնի դարձավ անգլերենի տարածման հետ մեկտեղ: Ամերիկացիների սիրված տոներից մեկը փոխակերպված տեսքով արդեն նշվում է ամենուրեք, այդ թվում՝ Վրաստանում: Ճիշտ է, այստեղ եկեղեցին դրան դիմակայում է, հավատացյալների համար այս տոնը համարվում է սատանայական: Երեխաների համար սա հնարավորություն է վերածվել իրենց սիրած հեքիաթների, մուլտֆիլմերի և ֆիլմերի հերոսների և մի լավ զվարճանալ:
Անգլերենի դասը