Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ախալքալաքում՝ Խաս Բախչա զբոսայգում, անցկացվեց բանաստեղծ Գուրի Եթերի ամենամյա հիշատակի օրը:
Խաս Բախչա զբոսայգում անցկացվեց համերգ նվիրված տուրցխեցի բանաստեղծին՝ Գուրի Եթերին: Միջոցառումը կազմակերպել էր բանաստեղծի դստեր՝ Անի Եթերի կողմից, որը Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող է:
«Արդեն հինգերորդ տարին է, մենք նշում ենք Գուրի Եթերի պոեզիայի օրը: Այն տեղի է ունենում ամեն տարի, օգոստոսի վերջին: 2 անգամ մենք կազմակերպել ենք այն Տուրցխում՝ բանաստեղծի հայրենի գյուղում, 2 անգամ Ախալքալաքի մշակույթի տանը, իսկ ահա այժմ՝ Խաս Բախչա զբոսայգում: Նման բանաստեղծական օրերը շարունակական կլինեն, մենք դրանք կանցկացնենք ամեն տարի», – մեկնաբանեց Անի Եթերը: Դրանից բացի, այսօր համերգին ներկա էին բանաստեղծի ևս 2 դուստրերն ու կինը:
Երիտասարդ տղաներն ու աղջիկները, որոնց շարքում էին Ջավախքի աշուղ Ալիկ Քսպոյանի աշակերտներն ընթերցեցին Գուրի Եթերի և այլ հայ գրողների բանաստեղծությունները, ինչպես նաև կատարեցին Սայաթ-Նովայի, Շ. Ռուսթավելու, Կոմիտասի տարբեր երաժշտական կոմպոզիցիաներ, ժողովրդական և հայրենասիրական երգեր:
Գուրի Եթերի մասին իր բանաստեղծությունը կիսեց ներկաների հետ նաև բանաստեղծուհի Եվա Չիվչյանը:
Եվա Չիվչյան