«Վրացստատ»-ի հրապարակած զեկույցի համաձայն, ապրիլին տարեկան գնաճը կազմել է 7,2%:
Ինչպես նշվում է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում, ապրիլին ամենից շատ թանկացել են արեւածաղկի ձեթի և յուղի գները` տարեկան կտրվածքով 40,2%-ով: Քաղցրավենիքի գինն աճել է 12,3%-ով: Սուրճի, թեյի և կակաոյի գներն աճել են 10.1%-ով: Հացի և հացաբուլկեղենի ինքնարժեքը տարեկան կտրվածքով աճել է 6.4%-ով:
Միևնույն ժամանակ, բանջարեղենը գների անկումը եղել է 22,2%-ով, մրգերինն ու խաղողինը` 18,2%-ով:
Հիշեցնենք, որ ինչպես ապրիլին, այնպես էլ մարտին, տարեկան գնաճը կազմել է 7,2%: