Հարավային Կովկասում աստիճանաբար փոխվում է ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ցուցանիշը: Վերջին տարիներին Ադրբեջանը հաստատուն կերպով պահպանում է իր վատ ցուցանիշը, Հայաստանը շարժվում է դրական ուղղությամբ, իսկ Վրաստանում հետընթացը շարունակվում է: Դա հատկապես ցայտուն կերպով ընդգծվեց «Ռուսթավի 2»-ի ղեկավարության փոփոխությունից և 2019-ի հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունից հետո, երբ 30 լրագրողները հայտնվեցին բողոքի ցույցի ցրման տուժածների շարքում:
Այն փաստը, որ Վրաստանում ինչ-որ բան փոխվել է լրագրողների անվտանգության առումով, պարզ դարձավ դեռ 2017-ին, երբ ադրբեջանական հատուկ ծառայությունները Վրաստանից առևանգեցին և անխոչընդոտ, առանց փաստաթղթերի, լրագրող-հետաքննիչ Աֆղան Մուխթարլին տեղափոխեցին Ադրբեջան: 2015թ.-ին, նա անհանգստանալով իր անվտանգության համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապված կոռուպցիոն թեմաների հետաքննության պատճառով, Ադրբեջանից փախել էր Վրաստան: Այդ ժամանակ շատ ադրբեջանցի լրագրողներ Վրաստանը համարում էին իրենց համար ամենահարմար և անվտանգ երկիրը:
«Խոսելով Հարավային Կովկասի մասին, մենք համեմատում ենք իրավիճակը Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում՝ ԶԼՄ-ների ազատության հետ կապված, և մենք միշտ ասում էինք, որ ԶԼՄ-ների ազատությունը Վրաստանում շատ ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանում, բայց ես կարծում եմ, որ մենք չպետք է համեմատվենք վատագույնների շարքում: Մենք պետք է համեմատվենք շատ դրական օրինակների հետ: Իրավիճակը Ադրբեջանում սկսեց վատթարանալ 20 տարի առաջ, իսկ Վրաստանում՝ վերջերս: Հուսով եմ, որ Վրաստանում նման վատ վիճակ չի լինի», – ասել է Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան՝ Հարավային Կովկասի մեդիա կոնֆերանսի ժամանակ:
Այն փաստը, որ իրավիճակը փոխվել է դեպի վատը, վկայում են նաև Վրաստանի մեդիա-փորձագետները:
«Դեպի վատը վատթարացնելու միտում կա, քանի որ մենք ունենք 4 հեռուստաալիք, որը կառավարությունը չի վերահսկում: Այս 4 հեռուստաալիքների ղեկավարներից 3-ը հետապնդվում է օրենքով», – ասում է «Մամուլի զարգացման հիմնադրամի» նախագահ Թամար Կինծուրաշվիլին:
«Ինտերնյուս Վրաստան»-ի տարածաշրջանային տնօրեն Մայա Միկաշավիձեն վստահ է, որ կառավարությունը փորձում է վերահսկողություն հաստատել ԶԼՄ-ների վրա:
«Անցած տարին էլ էր ընտրությունների տարի, հաջորդ տարի ընտրություններ են: Այդ պահին իրավիճակը վրացական և ոչ միայն վրացական ԶԼՄ-ների համար միշտ վատթարանում է: Այն փաստը, որ մեզ մոտ հնարավոր է ազատորեն գրանցել ալիք, անկասկած, շատ լավ է, բայց այն, ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2»-ի առնչությամբ, սա ոչ մի դեպքում ազատություն չէ: Պարզ բան էր, որ այս ալիքի սեփականատերերը մշտապես փոխվում էին, բայց որ նախորդ սեփականատիրոջը փոխելը այդքան կարևոր էր, որ դրա համար ծախսվեցին պետության այդչափ մեծ ռեսուրսներ, ինձ համար դա մեծ հարց է», – ասում է Մայա Միկաշավիձեն:
Միանշանակորեն, բոլոր մեդիա-փորձագետները նշում են Վրաստանի փոփոխվող մեդիա կլիմայի մասին՝ սկսած հեռուստաընկերությունների քաղաքական բևեռացումից, որոնք աջակցում են կամ իշխող կուսակցությանը կամ ընդդիմությանը: Վերջիններս ենթարկվում են հալածանքների իրենց քաղաքական կողմնորոշման պատճառով, ինչը հանգեցրեց «Մթավարի» նոր հեռուստաալիքի առաջացմանը, որը ստեղծվեց «Ռուսթավի 2»-ի ազատված գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի և նրա թիմի կողմից:
«Սա հալածանք է հեռուստատեսության քաղաքական բևեռացման պատճառով: Իհարկե, բոլոր ԶԼՄ-ները իրավունք ունեն ոչ միայն ցույց տալ իրենց դիրքորոշումը, այլև աջակցել, օրինակ, որոշակի թեկնածուի: Ամերիկյան թերթերը ամեն տարի ընտրում են մեկ կամ մյուս թեկնածուին և պաշտոնապես աջակցում են նրան, բայց դա չպետք է որևէ կերպ արտացոլվի իրենց լրատվական ծրագրում, այսինքն՝ էթիկան, որտեղ լրագրողը իրավունք չունի հայտարարելու իր քաղաքական նախասիրությունների մասին, վերաբերում է նորություններին: Ինչ վերաբերում է «էդիթորիալսին», որոնք գրում են խմբագիրները կամ, օրինակ, ամբողջ հրատարակությունը, այստեղ իհարկե, նրանք նման «էդիթորիալսում» (խմբագրական կոչեր) իրավունք ունեն աջակցելու: Կրկնում եմ, որ քաղաքական նախասիրությունները չպետք է արտացոլվեն լրատվության մեջ, բայց, ցավոք, դա արտացոլվում է», – ասում է Մայա Միկաշավիձեն:
Հունիսի 21-ի լույս 20-ի գիշերը, Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույցի ցրման արդյունքում 240 հոգի տեղափոխվեցին տարբեր կլինիկաներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ 80 ոստիկան և 38 լրագրող: Հատուկ ուժերը կիրառեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Վնասվածքի առանձնահատկություններից ելնելով՝ լրագրողական հանրության մեջ համարվում է, որ ոստիկանությունը նպատակաուղղված հարձակվել է լրագրողների վրա, չնայած պետությունն ինքը պետք է երաշխավորի լրագրողների անվտանգությունը նման պայմաններում: Վրաստանում լրագրողները հայտնվեցին անօգնական վիճակում: Մեկ այլ ապացույց էլ, որ Վրաստանում ԶԼՄ-ների վիճակը կտրուկ վատացել է, այն է, որ վիրավորված լրագրողների գործերով քրեական գործեր չեն հարուցվել, և նրանց կրակող ոստիկանները որևէ պատիժ չեն կրել:
Վիրավորված լրագրողների գործով հետաքննությունը վերահսկում է նաև Վրաստանի հանրային պաշտպանը:
«Մեր տեղեկությունների համաձայն, այս փուլում դատախազությունն ուսումնասիրում և վերծանում է տեսանյութը, որը նկարահանվել է հունիսի 21-ի լույս 20-ի գիշերը: