Կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեն դիմել է Վերստուգիչ հանձնաժողովին իր հրաժարականի մասին հայտարարությամբ: Նա համապատասխան հայտարարություն է արել, այսօր Կենսաթոշակային գործակալության գլխավոր գրասենյակում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Գործակալությունում ամեն ինչ դասավորված է, և այն շարունակում է իրականացնել բարեփոխումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հետ: Մեկ շաբաթ առաջ ես դիմեցի Վերստուգիչ հանձնաժողովին խնդրանքով, որ քանի-որ Գործակալությունն արդեն նորմալ հունով գործում է, բոլոր գործընթացներն ընթացքի մեջ են, ես կցանկանայի, եթե հնարավոր լինի, հունվարի 16-ից թողնել այդ պաշտոնը:
Վերստուգիչ հանձնաժողովը պետք է հաշվի առնի այս հայտարարությունը և որոշում կայացնի: Իհարկե, եթե Վեստուգիչ հանձնաժողովը նպատակահարմար գտնի, որ ես պետք է որոշ ժամանակ մնամ իմ պաշտոնում, ապա դա խնդիր չի դառնա և, ելնելով բարեփոխման աննախադեպ նշանակությունից, ես համաձայն կլինեմ դրանց հետ», – ասաց Սուրգուլաձեն:
Լևան Սուրգուլաձեն պաշտոնը թողնելու պատճառը համարում է, որ ինքն այլ ծրագրեր ունի, որոնց մասին հանրությունը կիմանա ավելի ուշ: