Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում կանցկացվի մի շարք միջոցառումներ։ Միջոցառումները կիրականացվեն «Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում։
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սույն թվականի մայիսի 15-ից իրականացվում է Գիորգի Լեոնիձեի անվան, Վրացական գրականության թանգարանի կողմից նախաձեռնվաձ նախագիծը՝ «Բազմերանգ Վրաստանը», որի նպատակն է Վրաստանում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ներգրավել երկրի մշակութային կյանք։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է մի շարք միջոցառումներ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից բնակեցված շրջաններում:
Նինոծմինդայում անցկացվելիք միջոցառմանը կնշվի Հայ մեծանուն բանաստեղծ և հասարակական գործիչ՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը տոնական ներկայացմամբ, որին կմասնակցեն հայ և վրացի գրողներ, գիտնականներ և արվեստագետներ՝ Գիվի Շահնազարը, Մաղվալա Գոնաշվիլին, Ժորա Սնխչյանը և Բաղաթեր Արաբուլին։ Կանցկացվի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի կողմից տրված, նախարարության աջակցությամբ թողարկված Թումանյանի հոբելյանական գիրք-ալբոմի շնորհանդեսը, նրա չհրապարակված ստեղծագործությունների գրական-երաժշտական կոմպոզիցիաների միջոցով ներկայացումը հանրությանը։ Ինչպես նաև կլինի տարեդարձի հրատարակության մեջ ներկայացված նկարազարդումներ պարունակող լուսանկարների ցուցահանդես:
Ծրագրի կեզրափակվի համերգով, որին էլ կմասնակցեն Վրաստանի Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութա-կրթական և երիտասարդական կենտրոնի սաները և մայրաքաղաքից ժամանած, ինչպես նաև տեղացի երաժիշտները։
Տեղական դպրոցներին և գրադարաններին կնվիրեն Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակված գրքերից։
Միջոցառմանը մասնակցելը անվճար է։