Ախալքալաքի Թավիսուփլեբա-Դարբինյան փողոցների խաչմերուկում ջրատարի վթարի պատճառով ջուրը հոսում է մի քանի փողոցներով: Վթարի վերացման ուղղությամբ աշխատանքներ դեռ չեն սկսվել, պատասխանատուները խոստանում են, որ վթարը կվերացվի՝ առանց քաղաքի ջրամատակարարումն անջատելու:
Երեկվանից ջուրը սկսել էր հոսել Դարբինյան, Թավիսուփլեբա և նույնիսկ Նալբանդյան փողոցներով:
Ըստ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի՝ նրանք տեղյակ են վթարի մասին:
«Մենք արդեն գտել ենք վթարի վայրը, այն կվերանորոգվի մի քանի օրից», – ասում է Արտակ Թառլամազյանը:
Ինչպես վստահեցնում է նա, վերանորոգման ընթացքում ամբողջ քաղաքում ջուրը չի անջատվելու:
Վթարի պատճառների մասին Արտակ Թառլամազյանը չի կարող ասել, նա պարզապես նշեց, որ Թավիսուփլեբա փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքները ոչ մի կապ չունեն այս վթարի հետ: