Նախկին №1 զինվորական ավանի ոչ բնակելի մասից հրդեհը հասել է մինչև բնակելի տներ՝ մինչ նախկին հիվանդանոցի տարածք, և միայն այնտեղ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, սակայն, հրդեհը կրկին բռնկվել էր նախկին զորանոցների տարածքում:
Հրդեհը բռնկվել էր երեկ, ժամը 15: 00-ի սահմաններում, նախկին զինվորական ավանի ոչ բնակելի տարածքում: Այն արագ տարածվել էր չորացրած դաշտերի միջով: Սկզբում տեղում աշխատել են երկու հրշեջ բրիգադ: Նրանք մի քանի անգամ ջրով լիցքավորվել են: Հրդեհը, որը բռնկման վայրից տարածվել էր մոտ 2 կմ հեռավորության վրա, հրշեջներին հաջողվել է մարել միայն 18:30-ին: Նրանք երեք ժամ հանգցնում էին կրակը: Ականատեսների խոսքով հրդեհն արդեն մոտեցել էր գազաբաշխիչ խողովակներին, հրշեջներին հազիվ է հաջողվել մարել կրակը:
Կրակն այլևս տեսանելի չէ, բայց հրշեջները դեռ չեն հեռացել, որոշ տեղերում այն դեռ ծխում է, բնակիչները անհանգստացած են, որ այդ օջախները կարող են կրկին բռնվել:
Երեկոյան հրշեջները նորից գնացել են նախկին զորանոցների տարածք, կրակը մարելու, որտեղ կրկին բռնկվել է: