Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը նշեց ծննդյան օրը: Ժպիտներ, ծաղիկներ, տորթ ու շնորհավորանքներ: Հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը հպարտությամբ նշում է, որ Ախալքալաքի հիվանդանոցը տարեկան կտրվածքով 25-28 000 քաղաքացու է սպասարկում:
«Այսօր մեր հիվանդանոցի ծննդյան օրն է, հաշվարկված 2012 թվականի հոկտեմբերի 15-ից, երբ մենք դարձանք Էվեքս կորպորացիայի անդամ: Թվերը և փաստերը խոսում են այն մասին, որ իրոք հարգանք ու վստահություն կա հասարակության կողմից մեր հիվանդանոցի և բժիշկների նկատմամբ: Այսօր մեր մակարդակի շրջանային հիվանդանոցներ շրջաննրում շատ կան, բայց թվային առումով այսպիսի վիճակագրական տվյալներ ոչ ոքի մոտ չի գրանցված: Սա խոսում է, որ այս կոլեկտիվը հարգանք է վայելում ժողովրդի կողմից: Վստահություն է վայելում, և վստահ դիմում է մեզ»,- նշեց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:
Ըստ նրա խոսքերի, 2018 թվականին Ախալքալաքի հիվանդանոցում 5000 մարդ ստացիոնար բուժում է անցել, 25-28 000 մարդու ամբուլատոր ծառայություններ են մատուցվել: Հիվանդանոցում աշխատում է մոտավոր 230-240 մարդ, որոնցից 50-ը բժիշկներ են:
Թորոյանն ընդգծում է, հոկտեմբերի 15-ը կարևոր օր է ոչ միայն հիվանդանոցի անձնակազմի համար, այլև ժողովրդի: