Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնական այցերը հարևան երկրներ շարունակվում են:
Վրաստանի կառավարության աշխատակազմից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Գիորգի Գախարիան պաշտոնական այցով կմեկնի Հայաստան: Հաղորդվում է, որ ծրագրվում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի այցը Թուրքիայի Հանրապետություն:
«Վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Բրյուսել կկայանա այն բանից հետո, երբ ԵՄ-ում կլուծվեն կադրային խնդիրները, և նորացված Եվրահանձնաժողովը կսկսի իրականացնել իր լիազորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ: