Այսօր՝ ապրիլի 5-ին, Թբիլիսիի Ռիղե այգում մեկնարկեց ցուցահանդեսների շարք` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով, որն իրականացնում է Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ:
Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին ցեղասպանության թեմայով նկարներ և դրանք նկարագրող գրություններ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, ներկաներին բաժանվեցին նաև տեղեկատվական բուկլետներ: Մարդիկ մոտենում և ուսումնասիրում էին նկարները, կարդում գրությունները և ծանոթանում պատմության հետ:
Նշենք, ցուցահանդեսը նախատեսված էր իրականացնել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն կազմակերպիչների փոխանցած տեղեկության համաձայն՝ տարածքում սպասվող այլ միջոցառումների պատճառով իրավապահների խնդրանքով, այն տեղափոխվել է Ռիղեի այգի։
Ներկաների խոսքով, ցուցահանդեսը շատ տպավորիչ էր և տեղեկատվական, որն իր մեջ պարունակում էր բավականաչափ ինֆորմացիա անծանոթ մարդկանց հայի պատմության ցավոտ էջերի մասին:
Տեղեկության համար հավելենք, որ նմանատիպ ցուցահանդես անցկացվել է նաև անցած տարիներին: