Այսօրվանից սկսվում է սոցիալապես անապահով ընտանքիների երեխաները դրամական աջակցություն կստանան 50-ական լարի, նախկին 10-ի փոխարեն:
Ինչպես հայտարարել են սոցիալական ծառայությունների գործակալությունում, դրամական սոցիալական օգնության փոխանցումը սկսվելու է այսօր երեկոյան և փուլ առ փուլ փոխանցվելու է սպառողների հաշվեհամարին:
«100 001 միավորից պակաս ունեցող ընտանիքները, յուրաքանչյուր երեխայի, ում 16 տարին չի լրացել կստանա 50 լարի օգնություն:
Որոշ մունիցիպալիտետներում, վերոնշյալ 50 լարին հնարավոր կլինի հանել հաշվից գումարի տեսքով, իսկ որոշ շրջաններում այդ գումարից 20 լարին կփոխանցվի ընտանիքի անդամների բանկային քարտի վրա, իսկ 30 լարին երեխայի սննդի քարտին»,- հայտարարում են սոցիալական ծառայությունների գործակալությունից:
Գործակալությունից հայտնում են, որ երեխայի սննդի քարտով հնարավորություն կլինի գնել միայն սնունդ և չեն կարողանա գնել ալկոհոլային խմիչքներ և սիգարետ: