2020 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա ծախսվելու է ավելի քան 42 միլիոն լարի: Ինչպես նշվում է Վրաստանի պետական բյուջեի 2020 թվականի նախագծում, նախատեսվում է հատկացնել 41 միլիոն 953 հազար լարի ընտրությունների ծախսերը հոգալու համար, իսկ աշխատավարձերի համար 19 531 լարի:
Միևնույն ժամանակ, հաջորդ տարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետբյուջեից ֆինանսավորվելու է 72 միլիոն 569 հազար լարիով: Այսպիսով, նախատեսվում է, որ ավելի քան 29 միլիոն լարի կհատկացվի ԿԸՀ աշխատողների վարձատրության համար: