Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մինչև 2020 թվականի կրթական տարին, դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը կավելանա 300 լարիով:
Այս մասին Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության արտահերթ նիստին: Կառավարության նիստի թեման՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն է:
Բացի այդ, վարչապետի խոսքով, ավելանում է նաև մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձը:
«Լրիվ դրույքով աշխատող ուսուցիչների վարձատրությունն ավելանալու է ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ուսումնական տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ մինչև 2020 թվականի ուսումնական տարին, ուսուցիչների աշխատավարձը կավելանա 300 լարիով:
Ցանկանում եմ նաև նշել, որ մինչև 2020 թվականի կրթական տարին մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձը կավելանա միջինը 100 լարիով»,- ասել է Գիորգի Գախարիան: