CNN Travel-ն անվանել է վրացական լավագույն գինիների տասնյակը: Հանրաճանաչ ամերիկյան հրատարակության համար վրացական գինիների տեսակների համառոտ ուղեցույցը կազմել է Վրաստանում բնակվող ամերիկացի լրագրող Փոլ Ռիմփլը (Paul Rimple):
Հեղինակը շեշտում է, որ «Վրաստանում կան ավելի քան 500 տեղական խաղողի տեսակներ, որոնցից շատերը հենց հիմա վերամշակվում և վերածնվում են»:
Լրագրողը երկրի արևելքում գտնվող Կախեթի շրջանն անվանում է «հսկայական խաղողի զամբյուղ, որտեղ գտնվում են երկրի խաղողի այգիների մոտ 60%-ը», իսկ Վրաստանի կենտրոնում` Շիդա Քարթլիում` «չճանաչված գինեգործական շրջան, որը ժամանակին հայտնի էր վրաց արքաների համար գինու արտադրությամբ»:
Երկրի արևմուտքում գտնվող Իմերեթիի շրջանում կլիման մեղմ է, խաղողն էլ փոքր-ինչ թթու, ուստի այնտեղ գինին սովորաբար տարեցվում է առանց կեղևի, պատմում է լրագրողը:
Ռաճան «փոքրիկ լեռնային շրջան է» և «երկրի ամենափոքր գինի արտադրողը», որը «հայտնի է իր նրբահամ խաղողի բերքով»:
Սափերավի. Հիմնականում այս տեսակի խաղողն աճեցվում է Կախեթիում: Կարմրավուն հարուստ գույնը գինուն տալիս է պտուղների կարմիր միջուկը և մուգ կեղևը, Վրաստանում այս չոր կարմիր գինին հաճախ անվանվում է «սև գինի»:
Ռքածիթելին Վրաստանում ամենատարածված սպիտակ գինու տեսակն է Կախեթիից, բացատրում է հեղինակը: Այն երկար ժամանակ տարեցվում է մաշկի հետ միասին, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել մեղրագույն հարուստ գինի: Հաճախ այս տեսակը խառնում են մեկ այլ սպիտակ` Մծվանեի հետ, կամ էլ տարեցնում առանց կեղևի՝ այսպիսի գինին վրացիներն անվանում են «եվրոպական»:
Քիսին կախեթյան սպիտակ տեսակ է, որը համարվում է Ռքածիթելիի և Մծվանեի խառնուրդը, բացատրվում է հոդվածում: Խորհրդային Միության ժամանակ այն ոչնչացնում էին ցածր բերքատվության համար: Քիսի սորտը ավելի նուրբ է, քան Ռքածիթելին, դրանից հաճախ պատրաստում են կիսաքաղցր գինիներ: CNN Travel-ը խորհուրդ է տալիս սկսել ծանոթանալ «թերագնահատված Քիսիի» համին Սիղնաղիի «Խոխբիս ցրեմլեբի» (Փասիանի արցունքներ) փոքրիկ գինեգործարանում կամ «Pheasant’s Tears»-ում:
Չինուրին Շիդա Քարթլիում սպիտակ խաղողի հիմնական տեսակն է, որը նաև հայտնի է որպես Չինեբուլի (նրբընտիր, նրբաճաշակ): Հաճախ այն օգտագործվում է գազավորված գինիների արտադրության համար: Տարեցումից հետո, մաշկի հետ միասին, չինուրին ձեռք է բերում ծղոտագույն երանգ, կանաչ խնձորի, վայրի անանուխի և մեղրի համապնակ:
Շավկապիտոն Շիդա Քարթլիի վերագտնված կարմիր գինու տեսակ է, որը հեղինակի կարծիքով, դուր կգա կեռասի և մոշի սիրահարներին: Ինչպես նշվում է հոդվածում, «մի ժամանակ շավկապիտոյով վրաց թագավորները սեղանաճառեր ու կենացներ են ասել»:
Կախված տեղայնքից, այս տեսականին կարող է դառնալ թունդ կամ ավելի նրբահամ գինի: Այն շշալցվում է գինեգործներից քչերի կողմից:
Թավքվևրին ևս մեկ կարմիր, համարյա ոչնչացման եզրին կանգնած սորտ է՝ Շիդա Քարթլիից: Հեղինակը բացատրում է, որ այն «ինքնափոշոտվող չէ, ուստի այն պետք է աճեցնել այլ խաղողի որթերի հետ միասին»: Այսպիսով, թավքվևրիի սպիտակ չինուրիի հետ միասին աճեցումն այն կդարձնի բաց կարմիր: Եթե թավքվևրին տնկեք շավկապիտոյի կողքին, խաղողի պտուղների գույնը և դրանցից պատրաստված գինին կդառնան ավելի հագեցած: Հաճախ այս տեսակից ստանում են վարդագույն, և երբեմն էլ փրփրուն գինի:
Ցոլիկոուրին տարածված սպիտակ գինու տեսակ է՝ Իմերեթիից, որը «հայտնի է իր լիությամբ, վայրի ծաղիկների փնջով և ցիտրուսայինների երանգով»:
Ցիցքան արևմտյան Վրաստանի հնագույն խաղողի տեսակներից մեկն է: Դրանից ստանում են փրփրուն գինիներ էլ, որոնք հաճախ խառնում են ցոլիկաուրի տեսակի հետ:
Խվանճկարան գինու տեսակ է, որի պատմությունը սկիզբ է առնում 1870-ական թվականներից, երբ իշխան Դիմիտրի Ղիփիանին ստացավ կիսաքաղցր գինի՝ խառնելով կարմիր Ալեքսանդրոուլին և Մուջուրեթուլին:
Ըստ CNN Travel-ի նյությում նշվում է, որ «Խվանճկարան» ակտիվորեն կեղծվել է ԽՍՀՄ–ում:
«Ենթադրվում էր, որ Իոսիֆ Ստալինը հավանություն է տվել այս գինուն, իսկ խորհրդային քաղաքացիները պահանջում էին կիսաքաղցրը», – գրում է հեղինակը՝ նշելով, որ ռուսները այսօր էլ նախընտրում են վրացական քաղցր գինիները: Խորհրդային Միության տարիներին, ընտրվել էր ժամանակին Ռաճայի շրջանում Ղիփիանիին պատկանող գինեգործարանը:
Օջալեշին արևմտյան Վրաստանի Սամեգրեոյի շրջանի ամենահին գինիներից մեկն է: Ըստ բառացի թարգմանության՝ նրա անունը նշանակում է «ծառի վրա աճող խաղողի որթ»: Այս սորտից արտադրում են «հարուստ, թունդ կարմիր գինի»:
Նյութը՝ «Новости Грузия»-ից