Վրաստանի ազգային բանկը կոչ է անում բնակչությանը ավելի զգույշ և ուշադիր լինել ընկերությունների հանդեպ, որոնք ֆինանսական գործարքներն են առաջարկում:
Վրաստանի ազգային բանկը տարածել է հայտարարություն, որով զգուշացնում է, որ կասկածելի ֆինանսական հաստատությունների առաջարկները իրենց մեջ մեծ ռիսկային գործոններ են պարունակում։
«Սա նաև վերաբերում է այնպիսի ընկերությունների, (FOREX) որոնք բնակչությանը առաջարկում են ինտերնետային ներդրումներ արտարժույթի շուկաներում, և դա անվանում են արտարժութային առևտուր սեփական ներդրումներով։
Այդպիսի ընկերությունները բնակչությանը շփոթեցնելու համար կարող են օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «ֆինանսներ», «տոկոսադրույք», «ներդրումներ», սակայն այս ամենը չի նշանակում, որ այդ ընկերությունները ֆինանսական հատվածի լիցենզավորված ներկայացուցիչներ են, կամ նրանք վերահսկվում են Ազգային բանկի կողմից։ Վրաստանի կանոնադրության համաձայն, FOREX-ի նման ընկերությունները դեռ չեն վերահսկվում Ազգային բանկի կողմից։
Ցանկացած անձ իրավունք ունի իր միջոցներն ինքը տնօրինի, սակայն ֆինանսական կորստից խուսափելու համար ևս մեկ անգամ կոչ ենք անում բնակչությանը, որ ողջամիտ որոշում կայացնեն ներդրում կայացնելուց առաջ», – գրված է Ազգային բանկի հայտարարության մեջ։