Վրաստանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են գնալ Եվրոպա, սակայն առանց վիզայի՝ չի նշանակում հանպատրաստից: jnews-ը Ձեզ համար հավաքել է անհրաժեշտ ինֆորմացիա Եվրոպա մեկնելու համար:

2017 թվականի մարտի 8-ին Եվրոպական Միության Խորհրդի թիվ 539/2001 բանաձևում փոփոխություններ է գրանցվել, որոնց համաձայն, Վրաստանը մտել է Եվրամիության հետ առանց մուտքի վիզայի ռեժիմ ունեցող պետությունների ցանկ:

Ըստ այդմ, 2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կենսաչափական անձնագիր ունեն, կարող են առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ, Շենգենյան երկրներ:

Տեղեկանալու համար, օգտվում են թե՞ ոչ ջավախքցիները առանց արտոնագրի մուտքի հնարավորությունից Jnews.ge-ին հարցում կատարեց 30 պատահական անցորդի հետ։

Հարցվողներից միայն մեկն էր օգտվել առանց մուտքի արտոնագրի Եվրոպա գնալու հնարավորությունից, գնալով Բելգիա։

“Խնդիրներ չենք ունեցել, ինտերնետից նայել ենք, թե ինչ փաստաթղթեր է պետք և գնացել ենք”, – ասաց հարցվողը։

Մյուս հարցվողները չգիտեին, թե ինչ փաստաթղթեր է հարկավոր եվրոպական երկրներ գնալու համար, ուստի ստորև ներկայացնում ենք թե ինչպես գնալ Եվրոպա։

Եթե դուք գնացել եք Եվրոպա, ապա կիսեք Ձեր փորձը մեզ հետ, լրացնելով ներքևի հարցաշարը։

Գայանե Ակոջյան