Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Պոմպեոն հանդիպում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին: Հանդիպումն ընթանում է կառավարության վարչությունում:
ԱՄՆ-ի պետքարտուղարն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն: Նա հանդիպելու է նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպում կանցկացվի նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մայք Պոմպեոն Վրաստան է ժամանել երեկ և նա այսօր կավարտի իր այցը, այնուհետև կմեկնի Իսրայել: