Ախալքալաքի շրջանի հացահատիկային կուլտուրաների բերքահավաը ավարտվել է: Ամառային չոր եղանակի պատճառով գյուղատնտեսների կանխատեսումները հացահատիկային կուլտուրաների վերաբերյալ չարդարացան: Սակայն դա չի ազդում հացահատիկային կուլտուրաների գնի վրա:
Ախալքալաքի քաղաքապետարանում հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը սկսվել է օգոստոսի 15-ին և ավարտվել սեպտեմբերի 10-ին: Վրաստանի Գյուղատնտեսության Նախարարության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավարի` Ռամազ Գոգոլաձեի խոսքով, այս տարի հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը ստացվել է քիչ քան սպասվում էր, բայց ոչ այնքան քիչ, որ ազդեր գնի վրա:
Ռամազ Գոգոլաձեն գտնում է, որ հացահատիկային կուլտուրաների բերքահավքը քիչ ստացվեց չորային եղանակների պատճառով:
«Բերքը հիմնականում ստացվել է նորմալ, քանի որ այս տարի վնաս չի հասվել: Տարին չորային էր, բայց կան գյուղեր որտեղ միջին բերքատվությունը ավելին է քան սպասվածը, և կան գյուղեր, որտեղ կանխատեսվածից քիչ է»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Այս տարի կարկուտից տուժել են`Հոկամ,Գումբուրդո,Կարտիկամ,Խուլգումո և Բավրա գյուղերը: Համապատասխանաբար, այս գյուղերում հացահատիկային տեսակները ոչ միայն չորացումից են տուժել, այլ նաև վերոնշյալ հանգամանքից:
Ախալքալաքի շրջանում 2015 թվականին ցանվել է` 2541 հա ցորեն, 7296 հա գարի և 366 հա վարսակ:
Շրջանի գյուղատնտեսների կանխատեսումները հացահատիկայինների բերքատվության մասին այսպիսին էին` 8900 տոննա ցորեն, 17000 տոննա գարի և 550 տոննա վարսակ:
Իսկ իրականում ստացվեց `7115 տոննա ցորեն, 16030 տոննա գարի և 205 տոննա վարսակ:
Շրջանում հացահատիկայինների միջին բերքատվությունը հետևյալն է. ցորեն՝ 2,80 տոննա/հա, գարի՝ 2,20 տոննա/հա և վարսակ՝ 1,4 տոննա/հա:
366 հա վարսակից 220 հա հատկացված է եղել, որպես հասարակ խոտի օգտագործման համար:
Ախալքալաքի շդջանի 32 232 հա վարելահողի 60%-ն է ընդհամենը օգտագործվում: 19000 հա–ի վրա հացահատիկային կուլտուրաներն են, ինչը կազմում է ամբողջ վարելահողի 30%-ը:
Շրջանում ներկա պահիս 1կգ ցորենը և գարին արժեն 45 –ից 50 թեթրի:
Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավարի խոսքով, այս տարի շրջանի հացահատիկայինների իրացումը խնդիր չի ներկայացնում և նրանց տվյալներով համարյա ամբողջ բերքը արդեն վաճառված է:
Շուշան Շիրինյան