Ախալքալաքի ֆերմերային կոոպերատիվներին առաջարկվում է նոր հնարավորություններ մեղվաբուծության, կարտոֆիլի և այլ բանջարեղենի մշակման զարգացման համար:

Այսօր «Հանրային շարժում` Բազմազգ Վրաստան» կազմակերպության գրասենյակում անցկացվեց Վրաստանի ֆերմերների Ասոցացիացիա (GFA) նոր նախագծի շնորհանդեսը, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:

Նախագիծը ներառում է իր մեջ ֆինանսական և տեխնիկական աջակցություն գյուղատնտեսական կոոպերատիվներին Վրաստանի հարավային սահմանամերձ շրջաններում` Կախեթում, Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում: Նախագծի նպատակն է աջակցելու գյուղատնտեսական կոոպերատիվներին որոշ ոլորտներում` կարտոֆիլի, աշնանային սոխի, գազարի, բարձր տեխնոլոգիաների օգնությամբ մեղվաբուծության արտադրությանը: Միևնույն ժամանակ ցույց տալու զարգացման լավ օրինակ:

Մրցույթի հաղթողները կստանան դրամաշնորհ` 30 000 եվրոյի տեսքով ու մասնագիտացված տեխնիկական աջակցություն: Նախագիծը նաև նախատեսում է կոոպերատիվների ֆինանսական և գույքային մասնակցություն, համաֆինանսավորման ձևով, 30 000 եվրո չափով դրամաշնորհ ստանալու դեպքում, դրամաշնորհ ստացողից պահանջվում է` մասնակցության ցուցանիշը 13 000 եվրո, որից 6500 եվրոն կանխիկ, իսկ մնացած 6500 եվրոն փողային մասնակցությանը:

Նախագիծը անցկացվելու է 8 փուլով: Այն սկսվել է 2015 թվականին և շարունակվելու է մինչ 2018 թվականը:
Նախագիծը, հատկապես խրախուսում է երիտասարդներին, կանանց և էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունը: Կոոպերատիվները կարող են հայտեր ներկայացնել նախագծին մասնակցության համար մինչ 2016 թվականի ապրիլի 15-ը: Տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է պետք լրացնել ապլիկացիան կարելի է գտնել www.gfa.org.ge կայքում:

Քրիստինե Մարաբյան