Ֆինկա բանկի վարկային պատասխանատուի ծրագրում ընդունելությունը թարմացվել է սեպտեմբերի 4-ին։ Ծրագիրը 3-ամսյա է։ Մասնակիցները կսովորեն ոչ միայն վարկային ապրանքանիշերի առանձնահատկությունները, այլ նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ֆինանսական վերլուծություն, բյուջետավորում, վաճառքի մեթոդները, ծառայության ստանդարտը և հաղորդակցման հմտությունները։
Գործնական հանձնարարությունները կատարելը կրթական ծրագրի գլխավոր մասն է։
Ուսուցման ընթացքում ծրագրի մասնակիցների համար նախատեսված է կրթաթոշակ՝ 200 լարի, ինչպես նաև բոնուսային միավորներ ստանալու հնարավորություն։
Ծրագրին մասնակցել կարող է ցանկացած մասնագիտության մարդ, ով ունի նոր մասնագիտություն սովորելու ցանկություն և մոտիվացիա։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
“Ֆինկա բանկը սովորելու և աշխատելու իրական հնարավորություն է առաջարկում նրանց, ովքեր ցանկանում են կարիերա սկսել կամ շարունակել բանկային ոլորտում։ Փնտրում ենք մարդկանց, ովքեր մոտիվացված են սովորելու և զարգանալու համար։ Ուսուցման ընթացքը տեղի կունենա ֆինկա բանկի սպասարկման կենտրոններում, Վրաստանի 30 քաղաքներում։ Ծրագիրը կենտրոնացած է արդյունքների վրա և մեր դասալսողների 70% -ը դառնում են Ֆինկա բանկի լիարժեք անդամ։ Նաև նշանակալից է այն, որ ուսմանը զուգահեռ դասալսողները կստանան կրթաթոշակ 200 լարիի չափով և հնարավորություն ունեն լրացուցիչ ստանալ բոնուս”, – ասում է Ֆինկա բանկի մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Լելա Թոփուրիան։
Վարկային պատասխանատուի ծրագրի դիմումների ընդունելության ժամկետը նորացվել է սեպտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը։
Դիմումը կարող եք լրացնել ֆինկա բանկի վեբ-կայքում, կարիերայի բաժնում www.FINCA.ge, ինչպես նաև ֆինկա բանկի մասնաճյուղերում։