Ֆինկա բանկը հատուկ արտոնյալ պայմաններ է առաջարկել նրանց, ում եկամտի և գործունեության վրա երկրում տիրող իրավիճակը բացասաբար է անդրադարձել: Այս ամենի մասին բանկը հայտարարություն էր տարածել մարտի 19-ին։
Ցանկանում ենք նշել, որ Ֆինկա բանկն այսպիսի իրավիճակներում միշտ էլ աջառարկում է արտոնություններ իր հաճախորդներին: Եղել են դեպքեր, նախքան կորոնավիրուսի տարածումը, երբ վարկառուն ունեցել է վճարումներ իրականացնելու խնդիրներ և բանկը նրանց խնդրի լուծման համապատասխան ուղիներն անհատական է առաջարկել։
Կարևոր է այն հանգամանքը, որ վարկի հետաձգումը հաճախ ընկալվում է, որպես հետաձգման ժամանակահատվածում հաշվեգրման ենթակա տոկոսների կասեցում, վարկի «ներում» և այլն: Հատկանշական է, որ հետաձգման արդյունքում բանկերը զգալիորեն կրճատել են դրամական միջոցների մուտքերը։ Բայց, մյուս կողմից, աննշան կամ ընդհանրապես չեն կրճատվում գործառական ծախսերը։ Ինչպես վարկառուները պարտավորություններ ունեն բանկերի նկատմամբ, բանկերը նույնպես ունեն որոշակի ֆինանսական պարտավորություններ աշխատողների, ավանդատուների, բաժնետերերի, միջազգային կազմակերպությունների նկատմամբ և նրանց նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարումը շարունակվում է: Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք պահանջում են հատուկ զգուշություն և առողջ ֆինանսական որոշումներ, որպեսզի ճգնաժամի պատճառով առաջացած վնասը ցավոտ չլինի ինչպես հաճախորդների, այնպես էլ ամբողջ համակարգի համար։
Ֆինկա բանկն իր այն հաճախորդներին, որոնց գործունեությանն ազդել է ստեղծված իրավիճակը առաջարկեց եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան: Ինչու՞ հետաձգել 3 ամիս և ոչ ավել, կամ պակաս: Ֆինկա բանկում անհատական մոտեցում ունենք՝ եթե դրա համար կա օբյեկտիվ հանգամանք և անհրաժեշտություն, որոշ դեպքերում վարկերը ավելի երկար կամ ավելի քիչ ժամկետով կհետաձգենք։ Բանկի մոտեցումը մեկն է՝ այսօր ընդունված ճիշտ որոշումները, որն առաջին հայացքից կարող է հայտնի չլինել, երկարաժամկետ հեռանկարում դրականորեն անդրադառնա սպառողների ֆինանսական բարեկեցության և ողջ ոլորտի կայուն զարգացման վրա։
Մարտի 19-ից մարտի 25-ը մենք ստացել ենք մոտ 9000 դիմում: Քննարկեցինք յուրաքանչյուր դիմում անհատապես շատ կարճ ժամանակահատվածում, որը կապված էր բավականին մեծ ռեսուրսների հետ: Սկսված է հաճախորդներին պատասխանների հետ ծանոթացնելու գործընթացը, ինչը նույնպես հեշտ չէ, քանի որ հաճախորդները միշտ չէ, որ ստանում են ցանկալի պատասխան։ Կրկին ու կրկին բացատրում ենք, որ բանկը առավելագույնս հաշվի է առնում արտակարգ իրավիճակի իրական ազդեցությունը հաճախորդների վճարունակության վրա և յուրաքանչյուր հաճախորդի վարկի վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնում է իրավիճակից ելնելով։
Հատկանշական է, որ պատասխանատու որակավորման քաղաքականությունը բարձր մակարդակով վարելու և խնայողության մշակույթը բարձրացնելու ուղղությամբ կատարված մի շարք գործողությունների արդյունքն այն է, որ այսօր Ֆինկա բանկի հաճախորդների մեծ մասը, անկախ իրավիճակից վճարունակ է (նրանց մեծ մասն ունի խառը եկամուտներ, ինչպես նաև խնայողություններ):
Եվս մեկ անգամ նշում ենք, որ Ֆինկա բանկը հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, հաճախորդներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև ձեռնարկատերերի բիզնեսի կայունության և բանկի աշխատանքի համար։ Այսօր կայացրած առողջ որոշումներով և դրանց արդյունավետ իրականացումից է կախված այն, թե ինչպես ենք հաղթահարելու առկա ճգնաժամը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մեր ձեռք բերած միջազգային փորձի լավագույն գիտելիքները օգտագործենք: