Ախալքալաքի շրջանի բնակիչները, ովքեր հանդիսանում են MAGTI բջջային օպերատորի բաժանորդներ, ստանում են SMS հաղորդագրություններ այն մասին, թե ինչ ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվել Ախալքալաքի շրջանում:
2016 թ-ի սեպտեմբերի 20-ից Ախալքալաքի շրջանը տեղեկացնում է բնակիչներին ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների մասին: Բնակիչներին տեղեկացնելու այս ծրագիրը իրականացվում է Վրաստանի մի շարք քաղաքապետարաններում: Ախալքալաքի շրջանը ստորագրել է համաձայնագիր MAGTI բջջային օպերատորի հետ, որպեսզի օպերատորը ուղարկի հաղորդագրություններ շրջանի բաժանորդներին: