Այսօր, սեպտեմբերի 18-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորել են երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցին։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը: