Ուսումնական տարվա սկզբից Վրաստանում դպրոցում ծնողներից կպահանջեն երեխաների պատվաստումների ցանկը: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:
Վրաստանում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 16-ին: Մասնագետները ծնողներին հորդորել են ժամանակին պատվաստել կարմրուկի դեմ երեխաներին և դպրոցին տրամադրել վկայագիր:
«Ուսումնական տարվա սկզբում կարևոր է, որ երեխան բոլոր պատվաստումներն անցել է՝ իր տարիքին համապատասխան: Երբ նոր խմբեր հավաքվեն, շատ մեծ ռիսկ կա, որ երեխան կբերի որոշակի վարակի և այն արագ կտարածվի», – ասաց Իմնաձեն:
Ծնողները կարող են իրենց երեխայի պատվաստումների պատմությունն ստուգել օգտագործելով «Իմունիզացիայի դիմում» բջջային հավելվածը:
Վրաստանում կարմրուկի համաճարակ է տարաժվում արդեն երկրորդ տարին: 2019 թվականի սկզբից ի վեր կարմրուկ հիվանդությունն ախտորոշվել է Վրաստանի մոտ չորս հազար բնակչի մոտ, մինչդեռ տարեկան 10 դեպք համարվում է նորմ: Դրանցից երկու դեպքը ճակատագրական էին: Երկու մահերն էլ տեղի են ունեցել երեխաների շրջանում, և նրանցից ոչ մեկը կարմրուկի դեմ պատվաստում չէր անցել: 99% հավանական է, որ պատվաստված երեխաները կարմրուկ չեն ընկնում:
Հունվարի 1-ից Վրաստանում բոլոր սովորական պատվաստումները դարձել են պարտադիր՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Վրաստանի առողջապահության նախարարությունը շեշտում է, որ մեկնարկած համընդհանուր պատվաստման ծրագրի շնորհիվ կարմրուկի դեպքերը կտրուկ նվազել են, բայց համաճարակի ռիսկը մնում է: