Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1111-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 44-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, մահերի ընդհանուր թիվը հասել է 17-ի։
«66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Ապաքինվել է 32 անձ, ընդհանուր առմամբ, այսպիսով, դուրս է գրվել 297 պացիենտ։
Թեստավորվել է 9095 մարդ։