Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը, Կարծախի փակ վրաց-թուրքական սահմանում կանխվել է մանկական թրաֆիքինգի դեպք: Փորձել են նորածին տղա երեխայի պայուսակի մեջ, ապօրենի և առանց փաստաթղթերի անցկացնել Թուրքիա:
Թրաֆիքինգի դեպքը գրանցվել է Կարծախի վրաց-թուրքական սահմանային անցակետում: Չնայած, որ Կարծախի սահմանակետը պաշտոնապես դեռ չի գործում, սեպտեմբերի 15-ին այդտեղով ավտոմեքենայով փորձել են անցկացնել դեպի Թուրքիա: Վրաց աահմանապահները ստուգել են մեքենան, որի բեռնախցում հայտնաբերել են 60 տարեկան մի կնոջ և 1,5-2 ամսեկան երեխայի: Երկու թուրք կանայք փորձել են մի կնոջ և երեխայի ապօրենի անցկացնել Թուրքիա: Սահմանապահները անմիջապես զանգահարել են Թբիլիսի և համապատասխան սոցիալական ծառայություններից մարդիկ են եկել: Թուրք կանանց ձերբակալել են, իսկ փոքրիկին տեղափոխել են Ախալցիխե: Երեխան այժմ գտնվում է պետության կողմից վստահված խնամակալ ընտանքիում:
«Երեկ ամբողջ օրը Կարծախի սահմանում էինք, երեխային գիշերը 11-ի սահմաններում բերեցինք Ախալքալաքի հիվանդանոց: Նա անցել է բոլոր ստուգումները, առողջ, աշխույժ տղա էր: Երեխային սահմանն անցկացնող կինն անընդհատ լալիս էր ու ասում, որ իր թոռն է: Ըստ այդ կնոջ երեխայի անունը Ջաֆհատ Շահիմ է»,- այս մասին տեղեկացրին Ախալքալաքի Սոցիալական ծառայությունից:
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակիչների խոսքերով, սահմանապահները նախօրոք զգուշացված են եղել, որ սահմանով ապօրենի մարդ են տեղափոխելու:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն հրաժարվեցին մեկնաբանություններից պատճառաբանելով, որ փաստի առթիվ տարվում է հետաքննություն: Եվ ասացին, որ դեպքի մանրամասները jnews.ge լրատվականաին կհայտնեն ավելի ուշ:
Աղունիկ Այվազյան