Սեպտեմբերի 24-ին, Ախալքալաքի բնակիչները և բոլոր ցանկացողները կարող են դիտել իտալացի ծագմամբ ամերիկացի երգահան Ջանկարլո Մենոտտիի հայտնի «Հեռախոսը, կամ սեր 3-ի համար» կամերային օպերան:
Օպերայի բեմադրությունն Ախալքալաքում տեղի կունենա «Օպերան մարզերում» ծրագրի շրջանակներում, որի նպատակը դասական երաժշտության մասսայականացումն է այն մարզերում է, որի բնակիչներին այդքան էլ հեշտ չէ գալ և մայրաքաղաքում ունկնդրել օպերա:
Սեպտեմբերի 11-ից 24-ը կանցկացվեն մի շարք ներկայացումներ Աջարիայում, Սամեգրելոյում, Իմերեթիում, Կախեթիում, Քարթլիում և Սամցխե-Ջավախքում:
«Հեռախոս, կամ սերը երեքի համար» օպերայի սյուժեն բավականին պարզ է: Այստեղ երեք կերպար կա. Անհեթեթ մարդը՝ Լյուսին, ով միշտ հեռախոսով է խոսում, Բենը, ով սիրում է նրան, բայց հավերժ չի կարողանում առաջարկություն անել, ինչպես նաև հեռախոս-բաժանարարը: Օպերան գրվել է 1947 թվականին:
Իրինա Գաչեչիլաձեն այս օպերայի իր վարկածը բեմադրել է Վիեննայի ժողովրդական թատրոնի փոքր բեմում 2019-ի մարտին (Ավստրիա): Իսկ մինչ այդ վրացուհու արտադրությունը ցուցադրվել է Բրատիսլավայում, ինչպես նաև 2015-ին՝ Լոնդոնում, որտեղ Իրինան հավաքել է դերասանների և ստեղծել է «Սրահային օպերա» թատերախումբը:
Ներկայացման մեջ ներգրավված էին վրացի և արտասահմանցի կատարողներ և երաժիշտներ:
«Օպերան մարզերում» ծրագրի կազմակերպիչն է Red Lab Productions-ը, որի նպատակն է մշակութային դիվանագիտությունը տարածել արվեստի և ներկայացումների միջոցով:
Օպերան առաջինը լսել են Բաթումի առողջարանային քաղաքի բնակիչները՝ Զ. Փալիաշվիլիի անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում, սեպտեմբերի 11-ին: Սեպտեմբերի 14-ին բեմադրությունը կցուցադրվի Զուգդիդիում՝ Ուսանողների տանը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, օպերան ուղևորվում է Չիատուրա, որտեղ այն կցուցադրվի Ա. Ծերեթելիի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Իսկ սեպտեմբերի 18-ին կհանգրվանի Պանկիսի կիրճում, Դուիսի գյուղի մշակույթի տանը:
Այնուհետև «Հեռախոս» օպերան սեպտեմբերի 19-ին կմեկնի Շիդա Քարթլիի շրջան և Նիքոզի գյուղ, իսկ այնտեղից՝ սեպտեմբերի 20-ին կմեկնի Քվեմո-Քարթլի, Ռուսթավիի Գ. Լորթքիփանիձեի անվան պետական դրամատիկական թատրոն: Սեպտեմբերի 24-ին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ներկայացումները կավարտվեն: Վերջին ցուցադրությունը տեղի կունենա Ախալքալաքի մշակույթի տանը: