Վրաստանի խորհրդարանը միաձայն աջակցել է Զախարիա Քուցնաշվիլիի պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: Համապատասխան որոշումն ընդունվել է 96 ձայնով, հայտնում է interpressnews.ge լրատվական գործակալությունը:

Տեղեկացնենք, որ Քուցնաշվիլին ղեկավարել է վրացական պատվիրակությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում: Ըստ այդմ էլ, նա Թբիլիսիում անցկացվող նստաշրջանի կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկն էր, ինչը բողոքների ակցիաների տեղիք էր տվել: Հունիսի 20-ի դեպքերից հետո Քուցնաշվիլին դիմել էր Խորհրդարանի նախագահին` վաղաժամկետ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու խնդրանքով: