Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն այսօր հանդես կգա հայտարարությամբ: Մամուկա Բախտաձեի ուղերձի ճշգրիտ ժամկետն ու թեման անհայտ են, սակայն հնարավոր է, որ հայտարարությունը կապված լինի Մամուկա Բախտաձեի վարչապետի պաշտոնից հեռանալու հետ, որի մասին լուրերը տարածվում էին վերջին օրերին:
Ծրագրված կառավարական փոփոխությունների հարցը իշխող կուսակցության անդամները քննարկել են երեկ կայացած խորհրդարանական մեծամասնության նիստում, սակայն օրենսդիրները չեն հստակեցրել, թե ում է վերաբերելու այդ փոփոխությունները:
Ինչպես հանդիպումից հետո հայտարարել էր խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկին, այդ հարցը նիստին քննարկվել է և քննարկումները կշարունակվեն երեքշաբթի օրը կայանալիք քաղխորհրդի նիստում:
Նրա խոսքով Վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես կգա հայտարարությամբ, և հասարակությունը դրանից հետո կունենա ծավալուն լրատվություն: