Ներքին գործերի նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, երկրի ողջ տարածքում բացահայտվել է, արտակարգ դրության և պարետային ժամի խախտման 87 նոր փաստ:

Նախարարության լրատվությամբ, ոստիկանությունը մայիսի 11-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 12-ի առավոտյան ժամը 6-ը, պարետային ժամը խախտելու համար տուգանել է 83 քաղաքացու:

«Ուղևորներին տեղափոխելու և ավտոմեքենայով երթևեկելու կարգը խախտելու համար տուգանվել է երեք անձ: Ոստիկանները հանրային տարածքում երեք անձից ավել հավաքի և երկմետրանոց հեռավարության կարգը խախտելու համար տուգանել է մեկ քաղաքացու:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրությամբ սահմանած սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը և ենթարկվել հանրային առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին:

Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության: Ֆիզիկական անձը տուգանվում է՝ 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով»,- հայտում են ՆԳՆ-ից: