Օգոստոսի 3-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների և Եկամուտների ծառայության մաքսային բաժնի ներկայացուցիչների միջև:
Հանդիպման նպատակն էր ծանոթացնել բնակիչներին փոքր բիզնեսի ասպարեզում տեղի ունեցած փոփոխություններին:
Ներմուծման ընթացքում, ապրանքի ներմուծողի վրա սահմանված է 5-12% հարկ, սակայն որոշ ապրանքանիշերի վրա, որոնց թվում են մարդատար ավտոմեքենաները, ծխախոտը, նավթային մթերքները և ալկոհոլային խմիչքները, գործում է ակցիա: Անպայման հաշվի են առնվում այն ծախսերը, որոնք մինչև ապրանքի սահման հասցնելը սեփականատերը ունեցել է և դրանք գրանցված են invoice(ապրանքագիր)-ում:
Հաջորդ հարցը, որը քննարկվեց, վերաբերում էր փաստաթղթերին, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր: Պարտադիր է ունենալ invoice և տրանսպորտային փաստաթղթեր, ինչպես նաև անպայման նշված պետք է ունենալ յուրաքանչյուր ապրանքը, որը վաճառքի է ենթակա:
-Ի՞նչ է հարկավոր անել որպեսզի ֆերմերը կարողանա ապրանքը արտահանի Եվրոպական կամ էլ Ասիական երկրներ:
Հարկավոր է պայմանագիր այն երկրի հետ, որի հետ պատրաստվում է առքուվաճառք իրագործել, և հիմնականում հարկավոր է ֆիտոսանիտարական վկայագիր, որը տվյալ երկիրը կպահանջի, որն էլ կարելի է վերցնել Եկամուտների ծառայության մաքսային բաժնից:
Նշվեց նաև, որ Վրաստանը պայմանագիր ունի ԱՊՀ 15 պետությունների, Թուրքիայի և Եվրամիության երկրների հետ, ըստ որի արտահանման դեպքում հարկեր չեն ավելանա, պլանավորվում է այդպիսի պայմանագիր նաև Չինաստանի հետ, որպեսզի ֆերմերները ազատ առք ու վաճառք անեն:
Փոքր բիզնեսի կարգավիճակ կարող է տրվել ձեռնարկատեր անձանց, ում եկամտաբերությունը, ըստ սահմանված օրենքի, չի գերազանցում 500 000 լարին: Եթե անձի եկամուտը չի գերազանցում նշված գումարը մեկ տարվա կտրվածքով, նա վճարում է իր շահույթի 1%-ը, իսկ եթե գերազանցում է՝ 3 %-ը:
Մասնակիցների կողմից հնչեց հարց, թե այն դեպքում, եթե փոքր բիզնես ունեցող անձանց եկամուտը 500 000 լարիից ավել լինի, և նա վճարի 3% հարկ, որքա՞ն է այդ «ավել»-ի սահմանը:
«Կարող է շատ ավելի լինել, քան 500 000-ը և միևնույն է կպահանջվի 3%- ը, բայց եթե երկու օրացույցային տարվա ընթացքում անընդհատ հատվի սահմանը, ապա օգտվողը կկորցնի փոքր բիզնեսի կարգավիճակը»: