Վռաստանի խորհրդարանը պաշտոնապես կվերսկսի իր գործունեությունը հաջորդ շաբաթ: Համաձայն կանոնակարգի, խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: Ըստ Վրաստանի Առաջին ալիքի, լիագումար նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին, բայց մինչ այդ պատգամավորները կհանդիպեն բյուրոյի ձևաչափով:
Աշնանային նստաշրջանի շրջանակներում օրենսդիր մարմինը պետք է կայացնի մի շարք կարևոր կադրային որոշումներ, այդ թվում՝ Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների լսումը և 20 դատավորների ընտրությունը:
Բացի այդ, խորհրդարանը կլսի տարեկան զեկույցներ, որոնք հետաձգվել են գարնանային նստաշրջանում: Դրանց թվում են Վարչապետի, Հանրային պաշտպանի, Գլխավոր դատախազի և աուդիտի ծառայության հաշվետվությունները:
Գարնանային նստաշրջանում Մամուկա Բախտաձեի լսումները հետաձգվել են հունիսի 20-ի դեպքերի պատճառով, իսկ գլխավոր դատախազի լսումները, հավանաբար, Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացին նրա մասնակցության պատճառով:
Ըստ կանոնակարգի, աշնանային նստաշրջանը կփակվի դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը: