Այսօր, օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին Ախալքալաքում ջրամատակարարումը կրկին կդադարեցվի:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանը, ջրամատակարարումը կդադարեցվի ժամը 11:00-ին և կվերականգնվի մոտավոր 4 ժամ հետո:
Նա զգուշացնում է նախօրոք ջուր վերցնել, և միաժամանակ հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար: