Ախալքալաքում հանգստյան օրերին Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, օդի ջերմաստիճանը կլինի -1 °C-ից -11 °C։

Փետրվարի 18-ին՝ շաբաթ օրը, սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, ցերեկը օդի ջերմաստիճանը՝ -4 C, գիշերը՝ -11 C, տեղումների հավանականությունը՝ 10%, օդի խոնավությունը՝ 70%, քամին՝ 11 կմ/ժ։

Փետրվարի 19-ին՝ կիրակի, սպասվում է ամպամածություն, թույլ ձնախառն անձրեւ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ -1 աստիճանից, երեկոյան՝ -7 C-ից, տեղումների հավանականությունը՝ 80%, օդի խոնավությունը՝ 78%, քամին՝ 14 կմ/ժ։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, օրը 3 րոպեով երկար է, քան երեկ։