Ըստ Հանրային ծառայությունների զարգացման գործակալության` հունիսի 9-ից, ամբողջ երկրում ամուսնության գրանցման հանդիսավոր արարողությունների անցկացման ծառայությունները վերսկսվել են, սակայն որոշ սահմանափակումներ կրկին մնում են ուժի մեջ։
JNEWS լրատվականը կառավարության թեժ գծից պարզեց, արդյո՞ք ամուսնության գրանցման հանդիսավոր արարողությանը կարելի է 10 հոգուց ավել մարդու ներկայությունը, մեզ ասացին, որ հանդիսավոր արարողությունների ժամանակ մարդկանց քանակի սահմանափակումը դեռ մնում է ուժի մեջ, այսինքն՝ շատ մարդկանոցով միջոցառումներ դեռևս չի կարելի, ուժի մեջ է մնում 10 հոգուց ոչ ավել մարդկանց հավաքույթը։
Ռեստորաններում նույնպես դեռ չի թույլատրվում 10 մարդուց ավել հավաքույթները։
Այն անձինք, ովքեր ցանկանում են գրանցել իրենց ամուսնությունը հանդիսավոր մթնոլորտում, կարող են դիմել այս ծառայությանը՝ Վրաստանում գործող բոլոր ամուսնական տներում (այդ թվում` Թելավիում և Գուրջաանիում գտնվող վերջերս բացված հարսանեկան տարածքներում), ինչպես նաև օգտվել ցանկացած հարմար վայրում այս ծառայությունը մատուցելուց՝ ամուսնությունը գրանցելու համար: