Այսօր՝ օգոստոսի 21-ին, քաղաքապետարանի վարչական շենքում իրականացվել է ստուգում՝ հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայության համար:
Վրաստանում ցանկացած քաղաքացի կարող է անվճար ստուգվել հեպատիտ C-ի դեմ, ինչպես նաև, եթե հիվանդության առկայության դեպքում, անվճար բուժում անցնել:
Համաճարակաբան Լալի Կիրտաձեի խոսքով՝ նրանք մինչ մեր գալը ստուգել են ավելի քան 25 հիվանդի:
«Մենք արդեն հետազոտել ենք ավելի քան 25 հիվանդի, և ոչ ոքի մոտ չի հայտնաբերել հեպատիտ C վիրուսը», – ասում է Լալի Կիրտաձեն:
Հեպատիտ C-ի էլիմինացիայի (վերացման) հետազոտությունը պետական ծրագիր է, որի նպատակն է նվազեցնել երկրում այս հիվանդության դեպքերը: 2015 թ.-ի ապրիլի 21-ից Վրաստանում հեպատիտ C-ի էլիմինացիայի հետազոտություն է իրականացվում:
Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։