Արտակարգ դրության ռեժիմով նախատեսված սահմանափակումների խախտման համար մարտի 21-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում տուգանվել է 8 737 անձ:
«InterpressNews»-ը համապատասխան տեղեկությունը հայցել է ՆԳ նախարարությունից:
Ըստ նախարարության, մարտի 21-ից ներառյալ մայիսի 22-ը տուգանվել է 8716 ֆիզիկական և 21 իրավաբանական անձ: Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 26 463 000 լարի:
Խախտումների մեծ մասը, մասնավորապես՝ 4 820 փաստ, կապված են «պարետային ժամի» խախտման հետ: Բացի այդ, հայտնաբերվել է 1 850 դեպք, որոնք վերաբերում են ավելի քան 3 մարդու հավաքին կամ հաստատությունում 2 մետր հեռավորություն չպաշտպանելու / դիմակ չօգտագործելու հետ, ուղևորափոխադրման կամ երթևեկության կանոնների խախտման հետ կապված հայտնաբերվել է 1406 դեպք, 430 դեպքը` թեթև մարդատար ավտոմեքենայով տեղաշարժվելու ժամանակ կանոնների խախտման հետ, 144 դեպքը՝ ինքնամեկուսացման կամ կարանտինային ռեժիմի խախտման հետ, 39-ը` օբյեկտի աշխատանքի արգելքի կամ կանոնների կատարման խախտման հետ, 27-ը` առանց անձը հաստատող քարտի տեղշարժման հետ և 21-ը` արտակարգ դրությամբ արգելված իրավաբանական անձի գործունեության արգելքի հետ:
Ըստ ՆԳՆ-ի, արտակարգ դրության ռեժիմով նախատեսված սահմանափակումների կրկնակի խախտման փաստերի առթիվ հետաքննություն է սկսվել 227 քրեական գործով:
Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել էր մեկ ամսով: Այնուհետև երկարաձգվել էր մինչև մայիսի 22-ը: