Այսօր, օգոստոսի 15-ին հրդեհ է բռնկվել Ախալցիխեի նահանգապետարանի վարչական շենքի տանիքում: Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները: Տուժածներ չկան:

Ինչպես Jnews-ին հայտնեցին նահանգապետարանից հրդեհի հնարավոր պատճառ կարող է լինել էլեկտրական լարերում կարճ միացումը: Իրավիճակը վերահսկվում է: Հրդեհն սկսվելուց անմիջապես հետո հայտարարվել է արտակարգ իրավիճակներում տարհանման մասին:

Տեղում աշխատում է 4 հրշեջ-փրկարարական ջոկատ, տեղում են նաև ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:

Jnews-ը հետևում է իրադարձությունների ընթացքին: