Այսօր՝ օգոստոսի 14-ի, ժամը 20։00-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում, Սաբուրթալո և Արարատ-Արմենիա ֆուտբոլային թիմերի հանդիպումն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով:
Հայկական թիմը խաղի 10-րդ րոպեին բացել է հաշիվը։
Խաղի 67֊րդ րոպեում հայ մարզիկները կրկնապատկել են հաշիվը։ Վարդան Մինասյանի թիմը, Անտոն Կոբյալկոյի և Պետրոս Ավետիսյանի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթանակ է տարել և դարձել հայկական առաջին ակումբը, որը կխաղա ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում։
Հիշեցնենք՝ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր վրացական Սաբուրթալո թիմի հաղթանակով: Ֆոտբոլային թիմերի հանդիպմանը Թբիլիսիի մարզադաշտում ներկա է եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: