Աղմաշենեբելի փողոցում նոր զբոսայգու կառուցման առաջին փուլն Ախալքալաքում ավարտական փուլում է:
Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ Աղվան Աբաջյանի, աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով:
«Աշխատանքի առաջին փուլը շուտով կավարտվի, մնում է վանդակաճաղերը տեղադրել ցանկապատի շուրջը և ներկել», – ասաց Աղվան Աբաջյանը:
Ըստ LAG-ի ներկայացուցիչ Սերգեյ Շախբեկյանի, նրանք արդեն տենդեր են հայտարարել՝ նոր զբոսայգու շինարարական աշխատանքների երկրորդ փուլի համար:
«Այսօր մենք պետք է հավաքվենք նոր զբոսայգու մոտ` տեսնելու և տենդերի մասնակիցներին ցույց տալու համար, թե ինչ աշխատանք պետք է կատարեն տենդերի անցկացումից հետո», – ասում է Սերգեյ Շախբեկյանը:
Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 1-ին և այն բաց կլինի մինչև 2019 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ:
Նախագծի ընդհանուր գումարը 75,000 լարի է: Տեղական բյուջեն ֆինանսավորել է մոտ 35%-ը: Նշենք, որ առաջին փուլի տենդերը շահել է անհատ ձեռներեց Մամիկոն Հովհաննիսյանը՝ 22 157 լարիի չափով:
Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, նոր զբոսայգում կլինի անհրաժեշտ այն ամենը, որպեսզի մարդիկ իրենց այնտեղ հարմարավետ զգան:
Բրատիսլավ Իգիթխանյան